ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» հատուկ գործողությունների ուժերի բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ռումինիայի զինծառայողները, հաղորդում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Տրոյական հետքեր- 2026» զորավարժություններն անցկացվում են Արևելյան Եվրոպայի երկրներում և զուգահեռաբար Վրաստանում՝ «Սևծովյան դարպասներ - 2026» խորագրով։ Կանցկացվեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային գործողություններ»,- հաղորդում է նախարարությունը։

Վրաստանը չորրորդ անգամ է հյուրընկալում «Տրոյական հետքեր» բազմազգ զորավարժությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում