ՏՏաթև Խաչատրյան

Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Ապրիլին Տավուշի մարզի մի շարք դպրոցներում անցկացվել են ուսումնավարժություններ, որոնց ընթացքում խաղարկվել է արհեստանոցներում բռնկված պայմանական հրդեհի սցենար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացում, անվտանգության ապահովում, տուժածների հայտնաբերում և առաջին օգնության ցուցաբերում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը։ 

Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը նման ուսումնավարժություն է անցկացրել «Սարիգյուղի Հ. Աթաբեկյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։  

Հրշեջ-փրկարարական ուժերն արագ գնահատել են իրավիճակը և կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները։ Իրականացվել է աշակերտների կազմակերպված տարհանում՝ ապահովելով խուճապի բացակայությունը և շարժը դեպի անվտանգ գոտիներ։

Փրկարարներն իրականացրել են նաև պայմանական տուժածների որոնման աշխատանքներ՝ վերջիններիս դուրս բերելով վտանգավոր տարածքից և տեղում ցուցաբերելով առաջին օգնություն։

Ուսումնավարժությունների ավարտին անցկացվել է արդյունքների ամփոփում, վերլուծվել գործողությունների արդյունավետությունը։

Մասնակցել են սահմանամերձ բնակավայրերի 377 ուսուցիչ, աշակերտ և փրկարարական ծառայողներ։ Նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում