ՇՄ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ քննարկել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Երևանյան երկխոսության շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ-ի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգային առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի նախագահության շրջանակում մեր երկրի տեսլականն ու անելիքները։

- առաջինը՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին համապարփակ վերանայման ապահովումն է՝ շեշտադրելով հաշվետվողականությունն ու գործնական առաջընթացը,
- երկրորդը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման ընդլայնումն է՝ մինչև 2030 թվականը տարեկան 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մոբիլիզացիայի նպատակով,
- երրորդը՝ բազմակողմ բնապահպանական գործընթացների միջև համադրության և փոխլրացման ուժեղացումն է։
.jpg)







