ԼԼիլիթ Սեդրակյան

Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել

Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև՝ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը: 

Փրկարար ծառայության պետ Վրեժ Գաբրիելյանի համոզմամբ հրդեհը մարդկային գործոնի արդյունք է։ Այս պահին շարունակվում են հրդեհի մեկուսացման աշխատանքները։ Դեպքի վայրում աշխատում է 10 մարտական հաշվարկ։ Աբովյան֊Պուշկին խաչմերուկի ռեստորանի նկուղում կան նաև գինու մառաններ, և եթե կրակը հասնի այդ հատվածին, ապա ավելի վատ հետևանքներ են սպասվում։ Դեպքի վայրում է նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում