ԳԳոհար Սարգսյան

Փարիզում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը

Փարիզում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը

Ապրիլի 23-ին Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետարանում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը, հայտնում են դեսպանատնից։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին։ Ծաղկեպսակներ են զետեղվել նաև պատգամավորների ու մի շարք կազմակերպությունների կողմից։

Արարողությանը ներկա էին նաև իններորդ շրջանի քաղաքապետի տեղակալ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի  անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների, ինչպես նաև ֆրանսիական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ։

Արարողությանը հնչել են Հայաստանի, Եվրոպայի և Ֆրանսիայի օրհներգերը:

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իններորդ շրջանի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում