Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիամ Մխիթարյան

Ապրիլի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է իսրայելա-լիբանանյան բանակցությունների հաջորդ փուլը

Ապրիլի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է իսրայելա-լիբանանյան բանակցությունների հաջորդ փուլը

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կլինի ամերիկյան պատվիրակության կազմում Իսրայելի և Լիբանանի միջև առաջիկա ուղիղ բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի՝ ապրիլի 23-ին՝ Վաշինգտոնում՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով պետքարտուղարության խոսնակին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բանակցություններին կմասնակցեն նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան և պետքարտուղարության խորհրդական Մայքլ Նիդեմը։

Ինչպես նախորդ փուլում, Իսրայելը և Լիբանանը կներկայացնեն ԱՄՆ-ում նրանց դեսպանները։ Դա կլինի վերջին երկու շաբաթվա ընթացքում դեսպանների մակարդակով բանակցությունների երկրորդ փուլը։

ՑԱՀԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը գտնվում է բարձր պատրաստության վիճակում և անհրաժեշտության դեպքում կարող է ցանկացած պահի՝ բոլոր ճակատներում, վերադառնալ մարտական գործողությունների: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում