Մարզական գույք՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկին. Սրբուհի Գալյանն ու Նազիկ Ավդալյանն այցելել են ՔԿՀ

Մարզական գույք՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկին. Սրբուհի Գալյանն ու Նազիկ Ավդալյանն այցելել են ՔԿՀ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանն այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ: «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը «Սևան» քրեակատարողական հիմնարկին է նվիրել մարզական գույք և պարագաներ: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարոթյունից: 
 
Նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել և կարևորել ազատությունից զրկված անձանց համար առողջ զբաղվածության ապահովման հարցը։ Նազիկ Ավդալյանը ծանոթացել է «Սևան» ՔԿՀ-ի մարզասրահային պայմաններին՝ ընդգծելով ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման կարևորությունն ու ապահովումը: 
 
 
Քննարկվել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են դատապարտյալների պահման պայմաններին, նրանց առողջ ապրելակերպի ապահովմանը:
 
Ներկաները շրջայց են կատարել «Սևան» ՔԿՀ-ի զոդման և կահույքագործության ուսումնաարտադրական տարածքներում և համակարգչային դասասենյակում։
 
 
Ընդհանուր առմամբ հիմնադրամը քրեակատարողական հիմնարկներին նվիրաբերել է 15 տեսակ 192 միավոր մարզագույք, ինչպես նաև մեկ բազմաֆունկցիոնալ մարզասարք, որը տեղադրվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում։
 
Այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման արդյունավետության բարձրացմանը։
 
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©