ԳԳոհար Սարգսյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքներին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքներին

Առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արարատի մարզի շինհրապարակներ:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանի և վարչության մասնագետների հետ նա դիտարկել է Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման ընթացքը։ Շինարարական աշխատանքների որակը հիմնականում գոհացուցիչ է եղել։ Կոմիտեի ղեկավարն առաջարկել է ներգրավել լրացուցիչ աշխատուժ՝ շինարարության տեմպն արագացնելու, նախատեսվող աշխատանքները սեղմ ժամկետում իրականացնելու նպատակով։

 

Հաջորդիվ դիտարկվել է Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ընթացքը։ Շինարարությունը հիմնականում ավարտված է։ Արձանագրվել են որոշ թերություններ, որոնք կոմիտեի նախագահը հանձնարարել է շտկել կարճ ժամանակում և համապատասխանեցնել առաջադրված պահանջներին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում