ԱԱննա Զախարյան

ԱՍՀ նախարարը և Կատարի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր

ԱՍՀ նախարարը և Կատարի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է առկա ներուժի կարևորությունը՝ երկրների միջև առկա համագործակցությունը զարգացնելու գործում։

 

Անդրադարձ է կատարվել «ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագրի շրջանակում սահմանված պարտավորությունների իրականացման ընթացքին․ կարևորվել է աշխատանքային միգրացիայի և մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների դերը։

 

Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթությունների, մասնավորապես՝ փոքր խմբային տների մոդելի ներդնման ընթացքին առնչվող հարցեր․ դիտարկվել է այս գործընթացում Կատարի Պետության աջակցության հնարավորությունը։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ոլորտում փորձի փոխանակման և թիրախային ծրագրերի իրականացման ուղղություններով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում