ԳԳոհար Սարգսյան

ՇՎՏՄ-ն կասեցրել է հեղուկացված գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը

ՇՎՏՄ-ն կասեցրել է հեղուկացված գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։

Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։

Հայտնաբերված խախտման արդյունքում իրականացվել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում