Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԴԴավիթ Մուրադյան

Քննարկվել է 63-ից բարձր, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագիրը

Քննարկվել է 63-ից բարձր, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. քննարկվել են զբաղվածության ոլորտի առաջնահերթություններն ու գործող ծրագրերը։

Կարևորելով մրցունակ աշխատուժի ձևավորման ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի դերը՝ նախարարը նշել է, որ ոլորտի բարեփոխումների առանցքում հնարավորությունների ստեղծումն է՝ մարդուն ապահովելով արժանապատիվ, մշտական ու պետության զարգացմանը նպաստող աշխատանքով։

Այս համատեքստում ընդգծել է նաև աշխատանք փնտրողների և գործատուների փոխգործակցության, սոցիալական գործընկերության զարգացման, ավագ սերնդի ներուժի օգտագործմանն ու աշխատանքային իրավունքների իրացմանն ուղղված աշխատանքների շարունակականությունը։ Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն ու ՄՍԾ պետի տեղակալ Լիանա Թովմասյանը խորհրդի անդամներին ներկայացրել են զբաղվածության ընթացիկ ծրագրերի՝ Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման, կարճաժամկետ ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձի ձեռքբերման, անձնական օգնականի ծառայության տրամադրման, անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման մանրամասներն ու արդյունքները։

Քննարկվել է նաև 63-ից բարձր, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագիրը, որը ներկայումս գտնվում է հանրային քննարկման փուլում։ Նիստը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում խորհրդի անդամները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, հանդես եկել մի շարք առաջարկություններով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում