Վաղաշենում բացվել է սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին

Վաղաշենում բացվել է սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին

Եվս մեկ Աստծո տուն իր դռներն է բացել հավատացյալների առաջ: Վաղաշենում օծվել է համայնքի նորակառույց  սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին:

Այն վեր է խոյանում գյուղի կենտրոնում՝ 19-րդ դարում Ալաշկերտից գաղթած հայերի ձեռքերով կառուցված բազիլիկ կիսավեր եկեղեցու և գեղաքանդակ խաչքարերով հարուստ միջնադարյան գերեզմանոցի հարևանությամբ:

Գյուղացիները համոզված են, որ նորակառույց հավատի տունն իր շուրջ կհամախմբի հազարավոր վաղաշենցիների, ովքեր կլինեն ավելի միասնական, համախումբ ու հավատով լեցուն մայր եեղեցու եւ հայրենի երկրի ապագայի հանդեպ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում