ՄՄանե Գևորգյան

Բահրեյնի արքա Համադ բին Իսա ալ Խալիֆայի անվան մրցանակ՝ ՏՏ ոլորտում

Բահրեյնի արքա Համադ բին Իսա ալ Խալիֆայի անվան մրցանակ՝ ՏՏ ոլորտում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա ալ Խալիֆայի անվան մրցանակ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցանակի 2026 թ. շրջափուլի խորագիրն է՝ «Վերաիմաստավորելով ստեղծարարությունն ու քննադատական ​​մտածողությունն արհեստական բանականության միջոցով»:

Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափա­նիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում են Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնառաջադրվող հայտերը չեն ընդունվում։

Մասնակցության համար անհրաժեշտ է պատշաճ լրացված հայտերը ներկայացնել [email protected] էլ. փոստի հասցեին մինչև 2026 թ. ապրիլի 20-ը:

Մրցույթի կանոնադրությունը և ուղեցույցը կցվում են: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել մրցանակի պաշտոնական կայքէջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում