Հայտնաբերվել են ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ քրեական ոստիկանների բացահայտումը

ԼԼիլիթ Ասատրյան

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևանի քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, մարտի 26-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ տանը հայտնաբերվել են կանեփի սերմեր, մեթադոնային լուծույթի նմանվող թափանցիկ հեղուկով երկու տարա, ապակյա սրվակներ՝ ընդհանուր 150 միլիգրամ մարիխուանայի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև մարիխուանայի նմանվող զանգվածով 10 փաթեթ՝ ընդհանուր 132 գրամ քաշով։

Տան հետնամասում գտնվող շինությունում առկա էր ջերմոց՝ կահավորված բույսերի աճեցման համար նախատեսված օդափոխության և լուսավորության համակարգերով, որտեղ կար կանեփի 13 բույս։ Նույն շինությունում հայտնաբերվել է նաև կանեփի ևս 4 բույս, 10 փաթեթ՝ լցված ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, շագանակագույն «Շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով երկու տարա՝ ընդհանուր 81 գրամ քաշով, ինչպես նաև 11 գրամ կոկաինի նմանվող փոշենման զանգված։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում