Իտալիա, 1943 թվական։ Երիտասարդ այրին հանձնում է Սան-Լորենցոյում գտնվող կրպակը նախկին սիրեկանի հայեցողությանը և իր աղջկա հետ փախչում հարազատ գյուղ ամերիկացի ռմբարկուներից ազատվելու համար: Հոգնացուցիչ ճամփորդությունից հետո նա հանդիպում է Միկելին` տեղացի ֆերմերի տղային, ում սիրահարվում է նրա երիտասարդ աղջիկը: Սակայն ինքը՝ տղան, սիրահարվում է աղջկա հիասքանչ մայրիկին:
Ժամանակի ընթացքում փոքրիկ քաղաքում շատանում են փախստականները, ավելանում են ռմբակոծությունները, իսկ սննդամթերքը գնալով պակասում է: Միկելը ստիպված անվտանգ ճանապարհով քաղաքից դուրս է բերում մի քանի գերմանացու, իսկ Չեզիրան և իր աղջիկը վերադառնում են ապահով Հռոմ: Ճանապարհին տեղի ունեցած դժբախտ պատահարը ընդմիշտ փոխում է մոր և աղջկա կյանքը:
1960 թ., Իտալիա, Ֆրանսիա
Ժանր՝ դրամա
Ռեժիսոր՝ Վիտորիո դե Սիկա
Դերերում՝ Սոֆիա Լորեն, Ժան-Պոլ Բելմոնդո, Էլեոնորա Բրաուն
Մայիսի 5-ին, ժամը 22:40
Կրկն.՝ կեսգիշերն անց, ժամը 04:35-ին










