ՄՄարի Կոստանյան

Բաղդադում ուժգին պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ

Բաղդադում ուժգին պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ

Ուժգին պայթյուն է որոտացել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում: Ահաբեկչության զոհ է դարձել 6 մարդ, ևս 30-ը վիրավորվել են: Ականապատ ավտոմեքենան պայթեցվել է Բաղդադի «Թահրիր» գլխավոր հրապարակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով ցուցարարներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբից Իրաքում խռովությունների մեծ ալիք էր բարձրացել՝ երկրում կյանքի որակի վատացման, աճող կոռուպցիայի, գործազրկության պատճառով: Բողոքի ակցիաների ժամանակ մահացել է ավելի քան 320 մարդ: Զոհերի թվում են ոստիկաններ ու խաղաղ բնակիչներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում