6 ժամից ավելի ուղիղ եթերում, սեր ու էմոցիաներ. Վարչապետը ղարաբաղցի կնոջն առաջարկում է հանգիստ խոսել

«Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավը, վարչապետի գլխավորությամբ, այսօր Երևանում էր:

Քաղաքացիները Փաշինյանին դիմել են ամենատարբեր խնդիրներով՝ արտահանման դժվարություններ, քաղաքացիություն, ենթակառուցվածքներից օգտվելու և բժշկական ծառայության սակագներ, ապօրինի գույք և այլն:

Քաղաքացիներից մեկն էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ուժը պարտավոր են վերընտրվել, մեջբերում եմ՝ «ժողովրդին անտեր չթողնել»:

Հանդիպել են նաև վարչապետին ու նրա նվիրած Հայաստանի քարտեզ-կրծքանշանը չընդունող մի քանի քաղաքացիներ, էմոցիոնալ զրույց, որի համար ամփոփիչ տեսանյութում վարչապետը ներողություն է խնդրել:

Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©