ԿԿարմեն Ղուկասյան

Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Մարտի 21-ին՝ ժամը 21։23-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին այրվում է Volvo մակնիշի բեռնատար։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին այրվում է Volvo  մակնիշի բեռնատարի բեռնախցիկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։36-ին, մարվել՝ 23։36-ին։

Մասամբ այրվել են բեռնատարի բեռնախցիկը և կենցաղային իրեր։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում