Շարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համար. ՆԳ նախարարը՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Երբ որ մենք հաղորդում ենք ստացել ԲԿ-ից, ահազանգը կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ, ըստ էության, գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ պրոցես է, երեխան վատ է զգացել և դրա հետևանքով է տեղափոխվել ԲԿ, բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ-հետախուզական աշխատանքների, և դրա հիման վրա է, որ հենց սպանության գործով է վարույթը նախաձեռնվել, որովհետև տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին երեխայի ծեծի մասով և ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Այժմ շարունակում ենք ՔԿ-ի հետ աշխատանքները: Գիտեք, որ նաև խափանման միջոց կա անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական կարողանանք տանք: Այս պահին կարգավիճակի մասին հարցերն են ճշգրտվում»,- հայտնեց նախարարը: 

Նա ընդգծեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որ ներդրել են, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպիսին չպիտի լինի ոստիկանը: «Ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից և մնացյալից: Ես վստահ եմ, որ նաև գործընկերներն են այս հարցը դիտարկում իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան՝ եղե՞լ է ազդակ օբյեկտիվորեն, թե՞ չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի: Ես էլ մեր մասով՝ համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր էր այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից ստանալ, թե՞ ոչ»,- նշեց Արփինե Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օրերս «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո երեխայի մոտ պահպանվում է խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։ 

Նշենք, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում