Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել. բեռնատարների ու էքսկավատորի վարորդները ներկայացվել են նախաքննական մարմին

ԼԼիլիթ Ասատրյան

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Ապագա գյուղի վարչական տարածքում իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի ապօրինի դուրս բերում՝ վերամշակում, տեսակավորում և արդյունահանում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Տեղեկությունը ստուգելու նպատակով մարտի 17-ին նշված տարածք մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են խառնուրդով բեռնված և առանց բեռի բեռնատարներ, ինչպես նաև թրթուրավոր էքսկավատոր:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՍՊ ընկերությունը տևական ժամանակ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ խարնուրդները տեղափոխում է Ապագա բնակավայրի վարչական տարածքում գտնվող ավազի լվացման կետ, որտեղից էլ իրացնում դրանք, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Վարորդները ձերբակալվել, տեղափոխվել են Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում