ՌՌոզա Խաչատրյան

Կայացել է էլեկտրոնային արդարադատության հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է էլեկտրոնային արդարադատության հանձնաժողովի առաջին նիստը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Ինչպես 1lurer.am-ին հայտնեցին կառավարության լրատվական ծառայությունից՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարության կարևորագույն  խնդիրներից է պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մասնավորապես՝  վարչարարության պարզեցումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների ավտոմատացումը և թվայնացումը, պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության ապահովումը, ինչպես նաև՝ անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը։ 

Իսկ այս գործընթացներում մեծ է էլեկտրոնային գործիքների դերը։ Փոխվարչապետն ընդգծել է, որ այս համատեքստում կառավարությունն իր առջև նպատակ է դրել ապահովել նաև արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությունը, ինչն էլ իր հերթին կբերի համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդարադատության ոլորտում  գործում են բազմաթիվ մարմիններ, էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգ ձևավորելու հարցում առանցքային նշանակություն ունի միջգերատեսչական համագործակցային հարթակի և կառուցակարգերի ստեղծումը։  

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է էլեկտրոնային արդարադատության համակարգի հիմնական գաղափարը, ինչպես նաև՝ «էլեկտրոնային քրեական գործ» համակարգի ներդրման հետ կապված հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում