ԴԴավիթ Մուրադյան

Հանրային խորհրդի հարթակը՝ որպես պետության և հասարակության միջև երկխոսության արդյունավետ ձևաչափ․ ՆԳ նախարարը հանդիպել է ՀԽ անդամներին

Հանրային խորհրդի հարթակը՝ որպես պետության և հասարակության միջև երկխոսության արդյունավետ ձևաչափ․ ՆԳ նախարարը հանդիպել է ՀԽ անդամներին

Մարտի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ։ Քննարկվել են ներքին անվտանգության, միգրացիոն քաղաքականության և վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

 

Արփինե Սարգսյանը, որպես Հայաստանի կողմից ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի գլխավոր բանակցող, ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, ԵՄ կողմից իրականացված գնահատման արդյունքներին և սահմանված հենանիշային ուղղությունների առաջընթացին։

 

ՆԳ նախարարն ընդգծել է Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով գործընթացում ԵՄ առաջնորդությունն ու կառուցողական ներգրավվածությունը։

 

Նախարարի խոսքով՝ հաջողության համար վճռորոշ է ոչ միայն բարեփոխումների ծավալը, այլև դրանց պատշաճ իրականացումը։ Այդ համատեքստում նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ Գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերը լիարժեք և որակով իրականացնելու ուղղությամբ։

 

Հանրային խորհրդի անդամները նախարարին հարցեր են ուղղել ԵՄ վիզաների ազատականացման հնարավոր ժամանակացույցի, հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման քայլերի, ինչպես նաև միգրացիոն հոսքերի կառավարման քաղաքականության վերաբերյալ։

 

Հանդիպման ավարտին Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նախարարին բաց և արդյունավետ քննարկման համար։

 

Արփինե Սարգսյանը ևս կարևորել է հանդիպումը՝ այն դիտարկելով որպես պետության և հասարակության միջև երկխոսության արդյունավետ ձևաչափ։

 

Հանդիպումից հետո Արփինե Սարգսյանը, Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Մատենադարանում՝ ծանոթանալով հին ձեռագրերի վերականգնման ու պահպանման գործընթացին, ինչպես նաև մշտական ցուցադրության նմուշներին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում