ՔՔրիստինա Մկրտչյան

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը դպրոցում

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը դպրոցում

Մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից կազմակերպված «Երեխաների իրավունքների պաշտպանությունը դպրոցում» թեմայով առցանց դասընթացին, որի շրջանակում հանդիպել է շուրջ 19 դպրոցների ծնողական խորհուրդների անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

 

Հանդիպման ընթացքում ծնողներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք ներառում են հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը։

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արդյունավետ արձագանքման մեխանիզմներին, առցանց հարթակներում երեխաների անվտանգության ապահովման հարցերին, երեխայի աշխատանքային իրավունքների իրացման առանձնահատկություններին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին։

 

Հատուկ ընդգծվել է երեխայի լավագույն շահի սկզբունքի ապահովման կարևորությունը տարբեր իրավիճակներում։

 

Հանդիպման ընթացքում ծնողական խորհուրդների անդամները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունները և ստանալու մասնագիտական պարզաբանումներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում