Քննարկվել են ջրամբարների անվտանգության հետ կապված հարցեր․ ՓԾ տնօրենն անցկացրել է աշխատանքային քննարկում

ԼԼիլիթ Ասատրյան

Ջրամբարների ազդարարման համակարգեր, պատվարների սեյսմիկ վիճակի գնահատման մեխանիզմներ, անվտանգության միջոցառումների ընթացակարգեր․․․ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ մարտի 5-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարել է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնակցել են Փրկարար ծառայության, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, գիտաշխատողներ և ոլորտային այլ մասնագետներ։

Ընդգծելով հարցի արդիականությունը՝ Արամ Ղազարյանը նշել է, որ ջրամբարների անվտանգ շահագործումը պահանջում է մշտադիտարկում, տեխնիկական վիճակի գնահատում և անվտանգության շարունակական վերահսկում։

Խոսելով ջրամբարների պատվարների նախագծային նյութերի և դրանց շահագործման նորմատիվային պահանջների մասին՝ Փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ ջրամբարների անվտանգ շահագործումը պահանջում է գիտակիրառական նոր լուծումներ, վերականգնողական աշխատանքներ:

Արամ Ղազարյանը կարևորել է ջրամբարների տարածքներում փրկարարական ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող շրջայցերն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև շահագրգիռ մարմինների և գիտական համայնքի հետ համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումները դարձնել շարունակական՝ վեր հանված խնդիրներին համատեղ լուծումներ նախանշելու նպատակով։

Քննարկման մասնակիցները ներկայացրել են ջրամբարների վիճակը, անվտանգության միջոցառումների ընթացակարգերն ու հետագա անվտանգ շահագործման ռիսկերը։

Ջրամբարների անվտանգության հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում