Գիշերային ժամերին տղամարդը կոտրել է Երևանի տարբեր փողոցներում կայանված մեքենաների դռների ապակիները, գողացել իրեր

ԷԷմմա Վարդանյան

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի կեսերից պարբերաբար ստացվել են ահազանգեր, որ վարչական շրջանի տարբեր փողոցներում ու բակերում կայանված ավտոմեքենաներից կատարվել են գողություններ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ձեռագիրը նույնն էր․ ամեն անգամ գիշերային ժամերին կոտրում էին մեքենայի դռան ապակին ու սրահից գողանում իրեր։ Այս հանգամանքը կասկած չէր թողնում, որ բոլոր արարքները նույն անձի կամ անձանց գործն է։

Ձեռարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 25-ին Արաբկիրի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Երևանի գնդի պարեկների հետ, առավոտյան ժամը 6։05-ին Կոմիտասի պողոտայում ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդուն։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ինչպես գողոն՝ նույնականացման և բանկային քարտեր, կնոջ մատանի, այնպես էլ հանցագործության գործիքներ՝ պտուտակահան, լար կտրող գործիք ու երկաթե մահակ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է 30-ամյա տղամարդու կողմից մեքենայի ապակին կոտրելու և սրահից գողություն կատարելու 13 դեպք։

Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում