Նախարար Ֆելիքս Ցոլակյանը շրջայց է կատարել ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, ծանոթացել ակադեմիայի տեխնիկական հագեցվածությանը, զրուցել պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:
Ակադեմիայի գրադարանում ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը նախարար Ցոլակյանին ներկայացրել է արտակարգ իրավիճակների բնագավառի վերաբերյալ ՃԿՊԱ գրադարանում առկա հարուստ մասնագիտական գրականությունը, որը անընդհատ թարմացվում և լրացվում է ոլորտի վերաբերյալ նորանոր գրքերով:
Նախարար Ցոլակյանի հաջորդ շրջայցը Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատում էր: Ջոկատի տեխնիկական հագեցվածության, անձնակազմի և ծառայության կազմակերպման վերաբերյալ զեկուցել է Ավանի ՀՓՋ պետ, փ/ծ փոխգնդապետ Կամո Ոսկանյանը:
Ֆելիքս Ցոլակյանը զրուցել է ջոկատի անձնակազմի հետ, ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, տվել է համապատասխան հանձնարարականներ:










