ԳԳոհար Սարգսյան

Խաղաղության խորհրդի մասնակիցները լուսանկարվել են

Խաղաղության խորհրդի մասնակիցները լուսանկարվել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում հրապարակել է Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Վաշինգտոնում կայացել է նախագահ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը:

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանը որպես հիմնադիր անդամ ստորագրել է հունվարի 22-ին, Դավոսում: Մինչև մեկնարկը Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հայաստանի վարչապետը նաև ոչ պաշտոնական շփում է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Նրանց զրույցին մասնակցել է Ղազախստանի նախագահը։ Փաշինյանը շփումներ է ունեցել նաև արտերկրի գործընկերների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում