Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ հայտնաբերվել են ավտոմեքենայի հայելու 21 զույգ ապակիներ

ՄՄարո Թարվերդյան

Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են իր ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ։

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, իսկ համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց միայն փետրվարի 10-ին։

Համայնքային ոստիկաններն այդ օրը ստացան տեղեկություն, որ հայելիների գողությունը կատարել է Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ։

Նույն օրը՝ ժամը 17-ին, Արամ Խաչատրյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ավտոմեքենայի կողային հայելու զույգ ապակիներ, բջջային երեք հեռախոս և գաղտնի փականով դանակ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաև Վաղարշյան փողոցի նրա բնակարանում․ հայտնաբերվեցին «Լեքսուս», «Տեսլա» «Ռենո», «Նիսան Ռուժ», «Ջիպ Չերոկի», «Տոյոտա Քեմրի», «Մերսեդես» «Վոլտ», «Հյունդայի Էլանտրա», «Մազդա», «Ֆորդ Ֆյուժն», «Տոյոտա» «Կիա Ֆորտե», «Շևրոլե Մալիբու» ավտոմեքենաների կողային հայելիների 21 զույգ ապակիներ։

Ձեռնարկվում են միջոցներ՝ մեքենաների տուժած տերերին հայտնաբերելու ուղղությամբ։
31-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում