ԱԱննա Զախարյան

Երեք դեռահասները ծեծել են համադասարանցուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեք դեռահասները ծեծել են համադասարանցուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա դեռահասի: Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին:

 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված դեռահասին ծեծել են երեք համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը:

 

«ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։

Համադասարանցուն ծեծի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։

 

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում