ԱԱրամ Մարանդյան

ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում

ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

 

«Արարատի մարզի Սայաթ-Նովա, Հովտաշատ բնակավայրերում 5 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 6 խորքային հոր։

 

Արմավիրի մարզի Վաղարշապատ և Ապագա բնակավայրերում 5 ապօրինի հորից նույնպես ոռոգման նպատակով քաղաքացիների կողմից կատարվել են ապօրինի ջրօգտագործումներ՝ առանց համապատասխան թույլտվությունների։

 

Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են»,- ասվում է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում