Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՏՏաթև Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են Ջեյ Դի Վենսին և տիկնոջը՝ Ուշա Վենսին

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են Ջեյ Դի Վենսին և տիկնոջը՝ Ուշա Վենսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և տիկնոջը՝ Ուշա Վենսին։

Վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ և գրել․ «Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին և տիկին Ուշա Վենսին»։ 

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։

ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը նախ ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցը։ Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում