ԱՄՆ փոխնախագահը Հայաստան-Ադրբեջան գալիս է հստակ օրակարգով և ձեռնունայն չի հեռանա. փորձագետներ

ԿԿարմեն Ղուկասյան

ԱՄՆ փոխնախագահը Երևանում կմեկնարկի տարածաշրջանային առաջին հանդիպումները։

Ջեյ Դի Վենսի այցի օրակարգում են դեռ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի հետ ստորագրած փոխըմբռնման 3 հուշագրերի կյանքի կոչման հարցերը՝ TRIPP նախագծից մինչև էներգետիկ գործակցության համաձայնագիր ու կիսահաղորդիչների ոլորտում գործընկերություն։

ԱՄՆ փոխնախագահի Ադրբեջան այցի օրակարգը տարբերվում է՝ հիմնականում քաղաքական երկխոսության խորացում, ինչից դժգոհ են հատակապես Բաքվի փորձագիտական շրջանակները։

Հայ վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Թրամփի տեղակալի Բաքու այցը նաև ճնշման նպատակ է հետապնդելու, ինչի արդյունքում Ադրբեջանը առնվազն մինչև տարեվերջ Հայաստանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիրը։

Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում