Առաջարկվում է բարելավել ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և ծագման երկրի որոշման փորձաքննության գործընթացները

Առաջարկվում է բարելավել ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և ծագման երկրի որոշման փորձաքննության գործընթացները

Օրենսդրական փաթեթի ընդունումը միտված է ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգի պարզեցմանը, հստակեցմանը, կանոնակարգմանը և կատարելագործմանը, ինչպես նաև փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների ու փորձագետների որակավորման և քննության անցկացման կարգի սահմանմանը: Փոփոխություններ են նախատեսվում  «Առևտրաարդյունաբերական պալատների մասին», «Պետական տուրքի մասին» և կից օրենքներում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի տեղեկացմամբ ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը կիրականացվի պետական մարմնի՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ մեկ պատուհանի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Վերոնշյալով պայմանավորված՝ իրավական հստակեցումներ պահանջող նոր կարգավորումներ են կատարվում համապատասխան օրենքներում ու որոշումներում:

Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման համար կսահմանվեն տուրքերի համապատասխան վճարներ:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©