Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 16:30-ի դրությամբ

Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 16:30-ի դրությամբ

Փետրվարի 3-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

 

«Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Արագածի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Թալինի, Հրազդանի, Դիլիջանի, Տաշիրի, Տավուշի տարածաշրջաններում՝ անձրև։

 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©