ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը սկսի ռազմականացնել Գրենլանդիան. Ռյաբկով

Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը սկսի ռազմականացնել Գրենլանդիան. Ռյաբկով

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը և Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որ կղզում հարկավոր է մեծացնել ամերիկյան վերահսկողությունը, այլապես դա կանեն Ռուսաստանը և Չինաստանը: Ռյաբկովը նախազգուշացրել է՝ Ռուսաստանը պատրաստ է համարժեք ռազմատեխնիկական պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը սկսի ռազմականացնել Գրենլանդիան և այնտեղ «Ոսկե գմբեթ» ՀՕՊ համակարգեր տեղակայի: Ռյաբկովը հավելել է, որ կղզուն Ռուսաստանից կամ Չինաստանից սպառնացող վտանգի մասին խոսույթն անհիմն է:

Ինչ վերաբերում է Իրանին և Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին՝ Ռուսաստանի փոխարտգործնախարարը մեղադրել է Վաշինգտոնին՝ Թեհրանի հետ վերջնագրերով խոսելու համար:

Ռյաբկովը նաև հայտարարել է՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունն անհնար է առանց Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականության փոփոխման։ Նրա խոսքով՝ այժմ այդ հարցով երկխոսություն սկսելու նախադրյալներ չկան:

Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել երկկողմ հարաբերությունների վերականգնման ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարելու առաջարկներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում