Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում

Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում

Քույր քաղաքներ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը կշարունակեն համագործակցությունները՝ առաջիկա 5 տարում ավելի ամրապնդելով հարաբերությունները: Այս մասին փաստաթուղթը ստորագրվել է Երեւանի քաղաքապետարանում: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն եղել է նաեւ Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նա փաստաթղթեր է նվիրաբերել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, որոնցում տեղեկություններ կան Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի կողմից հայ գաղթականներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում