Քաջարանի տարածաշրջանում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին՝ մառախուղ

Քաջարանի տարածաշրջանում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին՝ մառախուղ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը երթևեկելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Քաջարանի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©