Տեսանյութ կա՝ ինչպես էին շրջափակել մեր տունը, վախեցրել երեխաներիս. Տեր Արամը և Տեր Թադեն՝ դատարանում
Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորներ Տեր Արամ քահանա Ասատրյանն ու Տեր Թադե քահանա Թախմազյանը պաշտպանել են թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանի կալանքը երկարացնելու դատախազի միջնորդությունը: Ըստ մեղադրանքի, բարձրաստիճան հոգևորականը թեմի հոգևորականներին հարկադրել է մասնակցել վարչապետի դեմ հավաքներին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան













