ԳԳոհար Սարգսյան

armenia.travel կայքում գործարկվող արհեստական բանականության գործիքը մեծ հետաքրքրություն է առաջացրել իսպանացի գործընկերների շրջանում

armenia.travel կայքում գործարկվող արհեստական բանականության գործիքը մեծ հետաքրքրություն է առաջացրել իսպանացի գործընկերների շրջանում

Fitur 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավար է այցելել Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը։

 

Այցին հաջորդել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Սոս Ավետիսյանի հանդիպումը Իսպանիայի Թագավորության զբոսաշրջության պետքարտուղար Ռոսարիո Սանչես Գրաուի հետ։ Քննարկվել են երկու երկրների զբոսաշրջային գերատեսչությունների հետագա համագործակցության հնարավորությունները, ուղիղ չվերթների զարգացումը, ինչպես նաև նախատեսվել է հեռակա հանդիպում երկու կողմերի զբոսաշրջային օպերատորների միջև։

 

Աշխատանքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել armenia.travel կայքում գործարկվող՝ արհեստական բանականության գործիքը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց Իսպանական կողմի մոտ։ Նրանք ևս պատրաստակամություն հայտնեցին այն կիրառել Իսպանիայի զբոսաշրջային կայքում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում