Պարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին

ՄՄարո Թարվերդյան

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն՝ ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Մասնավորապես, Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող և վթարային իրավիճակ ստեղծող վարորդին։

«ՎԱԶ-2114»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Մի վարորդ էլ մեքենան անկանոն վարել էր Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդեսը»։
Ի դեպ, մի քանի օրինազանց վարորդի էլ պարեկային ծառայողները հայտնաբերել են օպերատիվ ճանապարհով։

Երևանի պարեկները հայտնաբերել են մայրաքաղաքի Ռուբինյանց և Չարենցի փողոցներում հանդիպակաց գոտիով երթևեկող «Մերսեդեսն» ու «ՎԱԶ-2107»-ը։

Կարգազանց մի վարորդ էլ «ԲՄՎ»-ն վարում էր Սևանա լճի սառած մակերևույթին, այդ կերպ վտանգելով իր իսկ կյանքն ու առողջությունը։

Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

«Հարգելի վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- զգուշացնում են ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայությունից։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում