Եղվարդ-Զովունի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Եղվարդ-Զովունի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունվարի 9-ին՝ ժամը 20։24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©