ՔՔրիստինե Թորոսյան

Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:35-ի դրությամբ

Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:35-ի դրությամբ

Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Սպիտակ ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար բաց են։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

 
Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

 

Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

 

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում