ՆՆարե Ոսկանյան

Աբրահամ Խաշմանյանը նշանակվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Աբրահամ Խաշմանյանը նշանակվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.

«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:

Աբրահամ Միքայելի Խաշմանյանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երևանում։

Որպես ֆուտբոլիստ խաղացել է հետևյալ ակումբներում․

«Արարատ Երևան» (1984-1990)

«Կոտայք» (1991-1992)

«Շիրակ» (1992-1993)

«ՀՄԸՄ» (1994)

«Հոմենեթմեն Բեյրութ» (1994-1996)

«Երևան» (1997-1998)

«Էրեբունի» (1999)

«Միկա» (2000-2001)

Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է հետևյալ թիմերը․

«Կիլիկիա» (2008-2010)

«Գանձասար» (2010-2012)

«Արարատ» (2012-2014, 2018-2019)

Հայաստանի Մ-19 հավաքական (2013)

Հայաստանի Մ-21 հավաքական (2013-2014)

Ալաշկերտ (2014-2017, 2017-2018, 2019)

Նվաճումները որպես մարզիչ.

Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015-2016, 2016-2017)

Հայաստանի գավաթակիր (2018/2019)

Հայաստանի սուպերգավաթակիր (2016)

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում