ԼԼուսինե Մուրադյան

ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհներին

ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհներին

Ինչպես հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

 

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները:

 

Ճանապարհների վիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է ՆԳՆ Փրկարար ծառայության և ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտի» պաշտոնական էջերում: 

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհներին:
 
Անհրաժեշտության դեպքում զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում