Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ պարզաբանումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.
ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմի ինտենսիվ աշխատանքների արդյունքում այսօր կեսգիշերն անց «Վարդաշեն» 110/35/6 Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքներից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգվել է հետևյալ հասցեներում.
«Հարգելի՛ քաղաքացիներ, ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով դեռևս հոսանքազուրկ են հետևյալ հասցեները, և այժմ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու էլեկտրամատակարարումը այդ հասցեներում ևս.
Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար»,- ասված է ՀԷՑ ՓԲԸ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ էլեկտրական ենթակայանում հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել էր ենթակայանի գույքը՝ մասամբ։