ԱԱրամ Մարանդյան

«Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն». Երևանում կայացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի համատեղ համաժողովը

«Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն». Երևանում կայացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի համատեղ համաժողովը

Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համատեղ կազմակերպել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» խորագրով համաժողովը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Համաժողովին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուրիշներ։ 

Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

Միջոցառումն իրականացվել է աուդիտի կարողությունների զարգացման և ռիսկերի կառավարման բարեփոխումների թեմայով ՀՀ պաշտպանության նախարարության և բրիտանական կողմի միջև եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում