Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

Հայտնի են 2025 թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ

Հայտնի են 2025 թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի արդյունքները։

Մրցույթի արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված 37 ուսանող կստանա համապատասխանաբար 393500 ՀՀ դրամ (14 ուսանող), 313500 ՀՀ դրամ (14 ուսանող) և 233500 ՀՀ դրամ (9 ուսանող) կրթաթոշակ:

Մրցույթին մասնակցել են ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի՝ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ուսանողները՝ հետևյալ ոլորտներում՝

  • բնագիտություն
  • հայագիտություն
  • հումանիտար գիտություններ
  • հասարակագիտություն
  • ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն)
  • մշակույթ-սպորտ
  • բժշկություն:

Մրցույթն անցկացվել է ՀՀ Կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով:

Հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն միավորների քանակով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի։ Գնահատման ընթացքում հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը, հասարակական ակտիվությունը, իսկ մշակույթի և սպորտի ոլորտներում նաև՝ ուսման մասնագիտական ձեռքբերումները։

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում