Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են դադարեցնել մարտերը․ Թրամփ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի իշխանությունները համաձայնել են դադարեցնել սահմանի վիճելի հատվածներում դեկտեմբերի 6-ից վերսկսված ռազմական գործողությունները:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ երկու երկրի առաջնորդները կվերադառնան հոկտեմբերին ԱՄՆ-ի և Մալայզիայի մասնակցությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրին:

«Նրանք պատրաստ են խաղաղության և ԱՄՆ-ի հետ առևտրային գործակցության»,- հավելել է նա։

Գործարքը, ըստ Դոնալդ Թրամփի, պետք է արդեն ուժի մեջ մտած լիներ, այնուհանդերձ, տեղեկություններ են ստացվել, որ առավոտյան Թաիլանդ-Կամբոջա սահմանի տարբեր հատվածներում մարտեր են եղել:

Բանգկոկը և Պնոմպենը միմյանց են մեղադրել հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©