ԷԷլեն Պետրոսյան

«Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

«Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Դեկտեմբերի 11-ին Աթենքում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Դելֆիի տնտեսական ֆորումի նախագահ Սիմեոն Ծոմոկոսի հետ: Այս մասին հայտնել է ԱԳ նախարարությունը:

Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը և Սիմեոն Ծոմոկոսը ստորագրել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև համագործակցության հուշագիր, որը միտված է արդեն իսկ կայացած երկու միջազգային հարթակների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ առանձնանշելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում հաղորդակցային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ընձեռնվելիք տնտեսական հնարավորությունները: Այս համատեքստում Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագիրը: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, ինչպես նաև գալիք տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում