ԿԿարմեն Ղուկասյան

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում է։ Այդ մասին հայտնում է Առաջին ալիքը՝ հաջողություն մաղթելով Ալբերտին և ամբողջ թիմին։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը:

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018-ից նա հետևում է «Եվրատեսիլին»՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին 3 տարիներին եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը՝ մասնակցել «Մանկական Եվրատեսիլին»։

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում